76 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը, հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Նիկոլայ Ղազարյանը 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը: 1965-1976 թվականներին «Արարատի» կազմում մասնակցել է 298 խաղի և դարձել է 67 գոլի հեղինակ:
Նիկոլայ Ղազարյանը ֆուտբոլասերների հիշողություններում կմնա իր հրթիռային արագությամբ մրցակցի պաշտպանությունը քանդելու ունակությամբ և իր մարդկային պարզ և բարի կերպարով:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Նիկոլայ Ղազարյանն անցել է մարզչական աշխատանքի և գլխավորել Երևանի «Արարատը», «Կիլիկիան», ինչպես նաև Լեռնային Արցախի հավաքականը։
Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին` սկսած 17:00-ից, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը կկայանա դեկտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին։