Logo

Կյանքից հեռացել է Մունդիալ-90-ի հերոս Սալվատորե Սկիլաչին

14:13 / 18.09.2024Ֆուտբոլ
null

59 տարեկանում կյանքից հեռացել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մունդիալ-90-ի լավագույն ռմբարկու և խաղացող Սալվատորե Սկիլաչին, հայտնում է Palermo Today-ը:

Երկրպագուների սիրելի Տոտոն պայքարում էր քաղցկեղի դեմ: Վերջերս նա տեղափոխվել էր Պալերմոյի կլինիկաներից մեկը և 2 անգամ վիրահատության էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ Սկիլաչին հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում», Միլանի «Ինտերում», «Մեսինայում» և «Ջուբիլո Իվատայում»:

«Սկուադրա Աձուրայի» կազմում հանրահայտ ֆուտբոլիստն անցկացրել է 16 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ, ընդ որում, այդ գոլերից 6-ը Սկիլաչին խփել է Իտալիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ