Logo

Կյանքից հեռացել է լեգենդար Պելեն

23:11 / 29.12.2022• ՍՊՈՐՏ
Պելե-1111

Աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կյանքից հեռացել է 82 տարեկանում, հայտնում է AP-ն:

Պելեն տևական ժամանակ պայքարում էր տարբեր հիվանդությունների դեմ: «Ֆուտբոլի արքան» աշխարհի միակ ֆուտբոլիստն էր, որ երեք անգամ նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը (1958, 1962 և 1970 թվականներ):

Աշխարհի առաջնություններում բրազիլացին մասնակցել է 14 հանդիպման ու խփել 12 գոլ, որոնցից երեքը՝ հաղթական եզրափակիչներում: Բրազիլիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 92 խաղի ու դարձել 77 գոլի հեղինակ: Նրա ռեկորդը պահպանվում էր ավելի քան 50 տարի, սակայն վերջերս կրկնվեց Նեյմարի կողմից:

Ակումբային մակարդակում Պելեն ելույթ է ունեցել բրազիլական «Սանթոսում» և ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»՝ երկու անգամ հաղթելով Լիբերտադորեսի գավաթն ու Մինչմայրցամաքային գավաթը (1962 և 1963 թվականներին):

Նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի վարկածով՝ 20-րդ դարի լավագույն մարզիկ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պելեն հաստ աղիքի քաղցկեղի հեռացման վիրահատության էր ենթարկվել: Դեկտեմբերի 8-ին նա հոսպիտալացվել էր բուժման նպատակով, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ բրազիլացին քաղցկեղ ունի նաև աղիքներում, լյարդում և թոքերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ