Logo

Կյանքից հեռացել է լեգենդար Մարիո Զագալոն

12:31 / 06.01.2024Ֆուտբոլ
null

Կյանքից հեռացել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Մարիո Զագալոն, հաղորդում է Goal.com-ը։

Լեգենդար բրազիլացին 92 տարեկան էր։ Նրա գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականը 1970 թվականին հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ ԱԱ-1998-ում դարձել էր արծաթե մեդալակիր՝ եզրափակիչում 0:3 հաշվով պարտվելով ֆրանսիացիներին։

Բացի այդ, Զագալոն ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (1958, 1962)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ