Կյանքից հեռացել է «Նոթինգհեմ Ֆորեսթի», «Դերբի Քաունթիի» և Շոտլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջոն Ռոբերտսոնը, հաղորդում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» մամուլի ծառայությունը:
Լեգենդար շոտլանդացին 72 տարեկան էր: Ռոբերտսոնը «Նոթինգհեմի» հետ 1979 և 1980 թվականներին նվաճել էր ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի գավաթը: Առաջին եզրափակիչում նա ասիստ էր կատարել, երկրորդում` հաղթական գոլ խփել:
Շոտլանդիայի հավաքականի կազմում Ռոբերտսոնը մասնակցել էր 1978 և 1982 թվականների Մունդիալներին:
Ջոն Ռոբերտսոնը 2006-2010 թվականներին եղել էր «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզչի օգնականը:


