Ռուսական «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիի կին Վիկտորյա Գալիցկին կյանքից հեռացել է հունիսի 14-ին, հաղորդում է Baza տելեգրամյան ալիքը:
Վերջին շրջանում Վիկտորյա Գալիցկին բուժվում էր Իտալիայում: Ավելի վաղ այնտեղ օնկոլոգիական հիվանդություններից բուժվել է նաև Սերգեյ Գալիցկին:
Երբ «Կրասնոդարի» սեփականատերն իմացել էր իր հիվանդության մասին, հայտարարել էր, որ ֆուտբոլային ակումբի պատմությունը չպետք է պտտվի մեկ անձի շուրջ և խոստովանել, որ ակումբի աշխատանքը կազմակերպել է այնպես, որ իր հեռանալուց հետո «Կրասնոդարը» ծանր վնասներ չկրի:

- Սերգեյ Գալիցկին կնոջ՝ Վիկտորյա Գալիցկիի հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում «Կրասնոդարը» 48 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:


