Logo

Կյանքից հեռացել է Իտալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն

12:15 / 23.01.2024Ֆուտբոլ
null

79 տարեկանում կյանքից հեռացել է Իտալիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լուիջի Ռիվան, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը: Իտալացին Կալյարիում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։

Լուիջի Ռիվան 1965-1974 թվականներին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 42 հանդիպման ու դարձել 35 գոլի հեղինակ: 1968թ. Եվրոպայի չեմպիոնն ակումբային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Կալյարիում», որի հետ 1969/1970 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ