68 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Նա երկար տարիներ աշխատել է տարբեր մարզական ընկերություններում, պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկների, որոնք մեծ պատիվ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։ Վարդան Հարությունյանի սաները դարձել են ԽՍՀՄ չեմպիոններ ու մրցանակակիրներ, Եվրոպայի առաջնության հաղթողներ և մրցանակակիրներ: