80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ոսկանյանը եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից, դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։
Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ, երկար տարիներ եղել է «Դինամո» մարզական ընկերության գլխավոր մարզիչը: