Կյանքից հեռացել է բասկետբոլի վաստակաշատ մարզիչ Համլետ Առաքելյանը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Նա մարզել է կանանց Հայաստանի ազգային հավաքականը, պատանեկան թիմեր:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել Համլետ Առաքելյանի ընտանիքի անդամներին և բարեկամներին:
Համլետ Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 16-ին՝ ժամը 18.00-ին, «Կարմիր բլուր» սրահում: