Logo

Կյանքից հեռացել է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Լարի Լլոյդը

20:27 / 28.03.2024Ֆուտբոլ
null

Կյանքից հեռացել է «Լիվերպուլի», «Նոթինգեմ Ֆորեստի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լարի Լլոյդը։ Անգլիացին 75 տարեկան էր։

«Խոր վշտով տեղեկացանք Լարի Լլոյդի մահվան մասին: Այս տխուր պահին մեր ցավակցություններն ենք հայտնում Լարիի ընտանիքի անդամներին և ընկերներին: Հանգչիր խաղաղությամբ, Լարի»,- նշված է անգլիական «Նոթինգեմ Ֆորեստի» մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Լլոյդը 1969-1974 թվականներին պաշտպանել էր անգլիական «Լիվերպուլի» գույները, 1972/73 մրցաշրջանում դարձել էր ՈւԵՖԱ-ի գավաթակիր և Անգլիայի չեմպիոն: Լլոյդը 1976 թվականին տեղափոխվել էր «Նոթինգեմ Ֆորեստ», որի կազմում անցկացրել է 218 հանդիպում: Անգլիական ակումբի կազմում 1979 և 1980 թվականներին նվաճել էր Եվրոպական չեմպիոնների գավաթը:

Պաշտպանը «Նոթինգեմ Ֆորեստի» կազմում նաև դարձել էր Անգլիայի չեմպիոն (1978թ.) և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (1979):

Լարի Լլոյդը չորս հանդիպում էր անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում: Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել էր անգլիական «Ուիգանն» ու «Նոթինգեմ Ֆորեստը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ