Հին չին փիլիսոփա և գրող Լաո Ցզին համարվում է «Դաո Դե Ցզի» հնագույն փիլիսոփայական երկի հեղինակ, դաոսականություն փիլիսոփայության, դաոիզմի և չինական ավանդական կրոնների հիմնադիր։ Ավանդական աղբյուրներում Լաո Ցզիի չինական անունը Լի Էր էր, իսկ նրան քաղաքավարի դիմելու համար անվանում էին Բոյանգ: Հետմահու հայտնի անունն է՝ Լի Դան։ Լաո Ցզի-ն նրա պատվավոր կոչումն է, որը նշանակում է «մեծ, սուրբ» և «վարպետ»։
Այսօր առանձնացրել ենք կյանքի դասեր՝ նշանավոր փիլիսոփայից:
Դուք արդեն գիտեք ձեր բոլոր հարցերի պատասխանները
Քո էության կենտրոնն է բոլոր հարցերի պատասխանը. միայն դու գիտես, թե ինչ ես ուզում և ով ես: Խելքը ուրիշներին ճանաչելն է, իսկ իրական իմաստությունը ինքդ քեզ հասկանալն է: Իրական ուժը ոչ թե ուրիշներին տիրապետելու կարողությունն է, այլ ինքդ քեզ տիրապետելու ունակությունը:
Բաց թողեք, և դուք կազատվեք
Կյանքում շատ կարևոր է սովորել բաց թողնել, քանի որ հաղթել կարող են միայն նրանք, ովքեր ի վիճակի են բաց թողնել: Ամբողջական լինելու համար կարևոր է կարողանալ մասնատվել: Եթե ցանկանում եք վերածնվել, մի վախեցեք մեռնել դրա համար: Ամեն ինչ ստանալու համար պիտի կարողանաք ամեն ինչ տալ: Սովորեք սպասել, մինչև ջուրը կմաքրվի ցեխից:
Քո «ես»-ը երբեք քեզ իրական հաճույք չի պատճառի
Նա, ով արդեն ինքն իրեն բնորոշել է, չի ճանաչում իր իրական ես-ը: Նա, ով վերահսկում է ուրիշներին, ի վիճակի չէ ինքն իրեն ուժ տալու: Նա, ով անդադար փորձում է փայլել, թույլ չի տալիս, որ իր ներքին փայլը դուրս շողա:
Չարը արմատախիլ անելու համար անտեսեք այն
Մի՛ պատասխանեք չարիքին՝ նույնպիսի չարիքով և կտեսնեք, որ կգոլորշիանա՝ ինքնուրույն:
Չարը միշտ պարտվում է լավին
Բարյացակամ վերաբերվեք ինչպես լավ, այնպես էլ վատ մարդկանց: Այսպիսով դուք կհասնեք բարձրագույն բարիքին: Ազնիվ եղեք թե՛ ազնիվ մարդու, թե՛ անազնիվ մարդու հետ: Միայն այս կերպ դուք կհասնեք արժեքավոր ազնվության:
Մնացեք այնպիսին, ինչպիսին, որ կաք
Եթե դուք կախված եք հասարակության կարծիքից և ընդունումից, ապա շուտով դուք կդառնաք այդ հասարակության գերին: Երբեք ինքներդ ձեզ մի համեմատեք ուրիշի հետ: Եթե դուք դուր եք գալիս ինքներդ ձեզ. ուրախացեք դրանով: Ոչ մեկի հետ մի մրցեք: Միայն այս կերպ բոլորը կսկսեն հարգել քեզ:
Խոնարհ եղեք և պահպանեք ձեր իմաստությունը
Յուրաքանչյուր ոք, ով գիտի, թե իրեն ինչ է պետք կյանքից, իմաստուն մարդ է: Բոլոր գետերը հոսում ու թափվում են օվկիանոս, որը նրանցից՝ բոլորից ցածր է: Խոնարհությունը ուժ է ավելացնում:
Ընդունեք փոփոխությունները, մի խուսափեք դրանցից
Եթե դուք սկսում եք փոփոխություններ նկատել, ապա կարիք չկա ատամներով կառչել ներկայից: Եթե մահը չի վախեցնում ձեզ, ապա չկա ոչինչ, որ անհնարին կլինի ձեզ համար: Բոլոր նոր սկիզբները թաքնված են այնտեղ, որտեղ գտնվում են ցավոտ ավարտները: