Անգլիական «Ասթոն Վիլայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հեռանալ Անգլիայի Պրեմիեր լիգայից ու վերադառնալ Բրազիլիա, հայտնում է Goal.com-ը:
30-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ այդ տարբերակին: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Կորինտիանսը», սակայն տեղափոխությունը դժվար իրագործելի է բրազիլացու բարձր աշխատավարձի պատճառով:
Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլան» Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը 20 միլիոն եվրոյի դիմաց գնել էր կատալոնական «Բարսելոնայից»:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 12 խաղի, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: