Logo

Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «աղվեսների» կազմում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.03.2020ՍՊՈՐՏ
Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «աղվեսների» կազմում - Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «աղվեսների» կազմում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:38

-

-

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որ վարձակալությամբ ելույթ է ունենում «Բավարիայի» կազմում, կարող է փոխել ակումբային գրանցումը՝ հաղորդում է բրիտանական աղբյուրը։

Հաղորդման համաձայն՝ Կոուտինյոն կարող է մարզական կարիերան շարունակել «Լեսթերի» կազմում։ Բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով անձամբ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն է հետաքրքրված։

Նշվում է նաև, որ Կոուտինյոն «Լիվերպուլ» վերադարձի տարբերակ ունի։

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2013-18 թվականներին՝ անցկացրած 152 խաղում դառնալով 41 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ