Logo

Կոուտինիոն չի զղջում «Բարսելոնա» տեղափոխության համար

19:10 / 26.02.2024Ֆուտբոլ
null

Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն Diaro Sport-ի հետ հարցազրույցում նշել է, որ չի զղջում կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության համար։

- Երբևէ զղջացե՞լ եք «Բարսելոնա» տեղափոխությամբ։

- Ո՛չ, երբեք։ Ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես ես էի պատկերացնում, ինչպես մարդիկ սպասում էին, ինչպես ես ինքս էի սպասում, քանի որ առաջին հերթին ինքս ինձնից եմ պահանջում։ Ինքս ինձ ասում եմ, որ պետք է ավելի շատ նվիրվեմ իմ աշխատանքին։

Ես շատ բան եմ փորձել իմ կարիերայում և միշտ պրոֆեսիոնալ եմ եղել, այդ պատճառով էլ ոչ մի բանի համար չեմ զղջում։ Իմ երազանքն էր խաղալ «Բարսայում», և ես տեղափոխվեցի այնտեղ։ Ակումբում ծանոթացա բազմաթիվ նոր մարդկանց հետ, հաղթեցի տիտղոսներ, և դա միշտ կմնա իմ հիշողություններում։

- Եթե կարողանայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք «Բարսելոնայում» ունեցած Ձեր մրցելույթներում։

- Ես ոչինչ չէի փոխի։ Անցյալ վերադառնալն անհնար է։ Ինչպես արդեն ասացի, ոչինչի համար չեմ զղջում։ Ես միշտ ամբողջ ներուժով մարզվել եմ` ինչպես հիմա, այնպես էլ նախորդ տարի։ Նույնը կանեմ նաև հաջորդ տարիներին։ Եթե ամեն ինչ լավ ընթանում, հիանալի է, եթե ոչ` պետք է համբերատարությամբ զինվել։

- Դուք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էիք։ Ի՞նչ եք կարծում` արժանի՞ էիք ավելի լավ կարիերայի։

- Ո՛չ, ես գոհ եմ իմ կարիերայից։ Ես գոհ եմ ինքս ինձնից և գիտեմ` ինչի եմ ընդունակ։

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք այժմ խաղում են «Բարսելոնայի» կազմում։

- Խորհուրդ կտամ վայելել այն, ինչն անում են։ Երիտասարդ շատ ֆուտբոլիստներ տեղափոխվելով «Բարսելոնա»` մեծ օգուտ են տալիս ակումբին։ Խորհուրդ եմ տալիս նաև վայելել խաղը, թիմը և հաճույք ստանալ խաղից։

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինիոն 2018թ. հունվարին «Բարսելոնայի» համար ռեկորդային 135 մլն եվրոյով տեղափոխվեց կատալոնական ակումբ, որի կազմում ընդմիջումներով հանդես եկավ մինչև 2022թ. հունվար։ Բրազիլացի ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» կազմում 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ