Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը շարքից դուրս է մնացել 3-4 շաբաթով, Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կովաչիչի վնասվածքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 30-ամյա ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել էր Շոտլանդիայի (0-1) և Պորտուգալիայի (1-1) դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգաայի խմբային փուլի վերջին երկու խաղերին:
Ընթացիկ մրցաշրջանում Կովաչիչը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։