Logo

Կովաչիչ. «Հայաստանի հավաքականը շատ լավ, հարձակողական թիմ է»

18:56 / 10.09.2023Ֆուտբոլ
null

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը Հայաստանի թիմի դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հավաքականը բավականին բարդ մրցակից է ու վաղվա խաղում դժվար պայքար է ակնկալում, հաղորդում է VNews-ի թղթակիցը:

«Երկու տարի առաջ Հայաստանի հավաքականի դեմ խաղը բավական բարդ էր. ագրեսիվ ֆուտբոլ էր: Կարծում եմ՝ վաղվա խաղում էլ մեզ համար բավականին դժվար է լինելու, բայց մենք վաղվա խաղին մոտենում ենք՝ անպայման 3 միավոր վաստակելու համար: 

Մենք ակնկալում էինք, որ բարդ խումբ է լինելու, ու Հայաստանի հավաքականը լինելու է այն թիմերից, որոնք լավ մրցակցություն կապահովեն: Վաղը սպասում ենք բարդ խաղ, հատկապես, որ Հայաստանի հավաքականը խաղալու է իր երկրպագուների աջակցությամբ: 

Հայաստանի հավաքականը բավական լավ, հարձակողական թիմ է, շատ լավն է ուղղահայաց գրոհներ անցկացնելիս: Երբեք չեմ սիրել առանձնացնել խաղացողների, քանի որ միշտ ուսումնասիրում ենք թիմը: Իսկ ինչպես ասացի, Հայաստանի հավաքականը բավականին լավ թիմ է, բայց մենք պատրաստ ենք վաղվա խաղին: 

Հայաստանի մասին շատ տեղեկություններ չունեմ, բայց այստեղ լինելով՝ կարող եմ ասել՝ բավականին լավ երկիր ու քաղաք ունեք: Շատ գոհ ենք ընդունելությունից, բայց մեր գլխավոր նպատակը վաղվա խաղում հաղթանակն է»,- ասել է Մատեո Կովաչիչը: 

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն աշխարհի 2022թ. առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին կընդունի սեպտեմբերի 11-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։

Դալիչ. «Հույս ունեմ՝ միասին կնվաճենք ԵՎՐՈ-2024-ի ուղեգիր»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ