Logo

Կուրտուայի նախկին սիրելին ու որդին ապրում են սարսափելի պայմաններում, նրանք կարող են դրսում հայտնվել

20:51 / 10.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի նախկին սիրելին` Էլզան, որդու հետ Անգլիայում բնակվում է սարսափելի պայմաններում, հաղորդում է Thu Sun-ը:

7-ամյա Էնցոն 32-ամյա Տիբոյի և 50-ամյա Էլզայի համատեղ որդին է: Կինը հայտնել է, որ իրենց տան առաստաղը բորբոսներից կարող է փլվել: Բացի այդ, հիփոթեքային վարկը չվճարելու դեպքում այդ բնակարանը կարող են վերցնել իր ձեռքից:

«Մեր տունը քանդվում է։ Մենք պարզապես չենք կարող շարունակել այսպես ապրել:

Ես վախենում եմ, որ բանկը բռնագրավել մեր տունը: Անհանգստանում եմ, երբ ինչ որ մեկը թակում է դուռը: Ես չեմ ուզում, որ հանկարծ անօթևան մնանք:

Ինձ համար անընդունելի է տեսնել Տիբոյին մասնավոր ինքնաթիռներով ճամփորդելիս, զբոսանավերով զվարճանալիս, երբ իր երեխան նման միջավայրում է մեծանում:

Տիբոն կարող է մի փոքր խնայել և օգնել իր որդուն»,- ասել է Էլզան:

Ի դեպ, Կուրտուայի աշխատավարձը շաբաթական 240 հազար ֆունտ է, իսկ Էլզան իր բնակարանը պահելու համար պետք է վճարի 63 հազար ֆունտ:

Water damage and mold on a ceiling.

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ