Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում:
Հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ բելգիացին պատրաստվում է խաղադաշտ վերադառնալ:
32-ամյա Կուրտուան ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել կատալոնական «Բարսելոնայի» դեմ «Էլ կլասիկոն», որում «Ռեալը» տանը պարտվել էր 0-4 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում։