Logo

Կուրտուան խաչաձև կապանների պատռվածք է ստացել ու կվիրահատվի

16:29 / 10.08.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մարզման ժամանակ ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: 31-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով:

«Արքայական ակումբի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ դարպասապահն առաջիկա օրերին կվիրահատվի: Ինսայդեր Մարիո Կորտեգանայի հաղորդմամբ՝ Կուրտուան, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա ապրիլին: Ստացվում է, որ նա բաց կթողնի 2023/24 մրցաշրջանը:

Relevo-ն գրում է, որ «Ռեալը» դիտարկում է նոր դարպասապահ ձեռք բերելու տարբերակը, քանի որ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի վստահում պահեստային դարպասապահ Անդրեյ Լունինին: Հիմնական թեկնածուների թվում են մարոկկացի Յասին Բունուն («Սևիլիա») ու իսպանացի Կեպա Արիսաբալագան («Չելսի»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ