«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ներկայացրել է մադրիդյան ակումբի հայտացուցակը «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի 27-րդ տուրի տնային խաղի համար:
Հայտացուցակում չեն ընդգրկվել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ու գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը:
As-ի տեղեկություններով` 32-ամյա Կուրտուան ծնկի հատվածում անհարմարություն է զգում: Հաղորդվում է, որ բելգիացին կմասնակցի «Աթլետիկոյի» դեմ մարտի 12-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին:
«Ռեալ» - «Ռայո Վալյեկանո» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին և կհեռարձակվի Fast Sports-ի ուղիղ եթերում:
📋✅ Our squad for the match!
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) March 9, 2025
🆚 @RayoVallecano pic.twitter.com/jLryDA41Xk