Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի վերադանռա Բելգիայի ազգային հավաքական։
The Athletic-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Վիլեմսը Մադրիդում հանդիպել է Կուրտուայի հետ և փորձել համոզել նրան վերադառնալ հավաքական, սակայն 32-ամյա դարպասապահը հաստատակամ է մնացել իր որոշմանը։
Կուրտուան հայտնել է, որ քանի դեռ հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն, նա չի վերադառնալու ազգային թիմ։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսից Տեդեսկոյի ու Կուրտուայի հարաբերությունները լարված են։ Դարպասապահն այդ ժամանակ անսպասելի լքել է հավաքականի ճամբարն ու չէր մասնակցել Եվրո-2024-ի որակավորման փուլի Էստոնիայի դեմ հանդիպմանը։ Հետագայում հայտնի էր դարձել, որ կողմերը կոնֆլիկտ ունեն, ինչի պատճառով Կուրտուան դուրս է մնացել նաև Բելգիայի հավաքականի` Եվրոպայի 2024 թ. առաջնության հայտացուցակից։