Logo

Կուրտուան՝ Բելգիայի հավաքական հնարավոր վերադարձի մասին

18:36 / 30.01.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ կարող է վերադառնալ Բելգիայի հավաքական:

«Այս պահին հստակ ոչինչ չկա: Խոսել եմ Ռուդի Գարսիայի հետ, նա մոտակա օրերին ժամանելու է Մադրիդ: Թիմում ոչ մի խնդիր չի եղել, կոնֆլիկտը նախկին մարզչի հետ էր:

Ես նպատակ ունեմ մասնակցելու աշխարհի 2026 թվականի առաջնությանը: Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի նոր գլխավոր մարզիչը»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RTBF Actus-ը:

2023թ. հունիսին Տեդեսկոն ու Կուրտուան կոնֆլիկտ էին ունեցել։ Դարպասապահն այդ ժամանակ անսպասելի հեռացել էր հավաքականի ճամբարից ու չէր մասնակցել Էստոնիայի թիմի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի հանդիպմանը։

Հետագայում Կուրտուան դուրս էր մնացել նաև Բելգիայի հավաքականի հայտացուցակից և չէր մասնակցել Եվրոպայի 2024թ. առաջնությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա