Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի «Լեգանեսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի հանդիպումը, հայտնում է El Chiringuito-ն։
Բելգիացի դարպասապահը բաց է թողել մադրիդյան գրանդի վերջին մարզումները. «Արքայական ակումբի» մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել ու խաղադաշտ դուրս չբերել նրան։
Կուրտուան Բելգիայի հավաքականում մկանային ծանրաբեռնվածության պատճառով չէր մասնակցել նաև Ուկրաինայի թիմի դեմ Ազգերի լիգայի A/B լիգաների անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղին (3-0)։
«Լեգանեսի» դեմ խաղում «Ռեալի» դարպասը կպաշտպանի ուկրաինացի Անդրեյ Լունինը։
«Ռեալ» - «Լեգանես» հանդիպումը կկայանա մարտի 29-ին, Երևանի ժամանակով 23:55-ից կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։


