Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ` 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Բելգիայի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները։
Ռուդի Գարսիայի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբում նոյեմբերի 15-ին արտագնա խաղում կմրցի Ղազախստանի հավաքականի դեմ, իսկ նոյեմբերի 18-ին Լիեժում կընդունի Լիխտենշտայնին։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


