Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ապաքինվել է վնասվածքից։
Diario AS-ը գրում է, որ բելգիացի դարպասապահը վերադարձել է շարք և լիարժեք մարզվում է։
32-ամյա Կուրտուան բաց է թողել «Արքայական ակումբի» նախորդ երեք հանդիպումները, սակայն միջազգային դադարից հետո պատրաստ կլինի Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ հանդիպմանը։ Նա ընթացիկ մրցաշրջանում 12 խաղում 4 անգամ դարպասը պահել է անառիկ։
«Լեգանես» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 24-ին, մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:30-ին։