Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան 2025 թվականին Եվրոպայի թոփ-5 լիգաների բոլոր դարպասապահների շրջանում ամենաշատ սեյվերն է կատարել, հաղորդում է Opta-ն:
Ավարտվող տարվա ընթացքում 33-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում կատարել է 174 սեյվ։
Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան անցկացրել է 23 խաղ, բաց է թողել 20 գոլ, 10 մրցավեճում դարպասը պահել է անառիկ:
Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


