Logo

Կուրտուա. «Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»

16:46 / 22.06.2025Ֆուտբոլ
null

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը:

«Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալ Մադրիդում», այստեղ խաղալը երազանք է, և ակումբում յուրաքանչյուր հաջորդ տարին ևս երազանք է:

Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։

33-ամյա դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո կողմերը նոր պայմանագիր կստորագրեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ