Logo

Կուրտուա. «Եթե հավաքականում կա ինչ որ մեկը, որ ասելիք ունի, թող անձամբ ինձ ասի»

11:01 / 19.03.2025Ֆուտբոլ
null

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է Կոեն Կաստելսի՝ հավաքականից հեռանալու որոշմանը: «Ալ Քադիսիայի» դարպասապահը Կուրտուայի՝ հավաքական հրավիրվելուց հետո ավարտեց միջազգային կարիերան, քանի որ դժգոհ էր այդ որոշումից:

«Ես հասկանում եմ, որ նա դժգոհ է հավաքականում առաջին համարի տեղը կորցնելու պատճառով: Նա ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի:

Լսել եմ՝ ինչպես է նա քննադատել ինձ, բայց կարծում եմ, որ մյուսները չեն կիսում Կաստելսի կարծիքը: Եթե ինչ որ մեկն ասելիք ունի, թող գա ու անձամբ ինձ ասի: Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ անկեղծ են»,- «Ռեալի» դարպասապահի խոսքն է մեջբերում Relevo-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ