Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ամփոփել է ԱԱ-2022-ում ազգային թիմի ելույթները և ասել, թե ում է երկրպագելու հետագայում:
«Կատարի առաջնությունում և նախորդ Եվրոպայի առաջնությունում Բելգիան իրեն նման չէր: Դա հիասթափեցնող է: Տեսնենք՝ ինչ կլինի: Ֆուտբոլում իրադարձություններն արագ են զարգանում, առջևում եվրագավաթներն են:
Հիմա ես երկրպագելու եմ Իսպանիայի հավաքականին և հաջողություն եմ մաղթում մրցաշարում ելույթ ունեցող ակումբակիցներիս: Դժվար է մեր հավաքականն անվանել «ոսկե սերունդ», քանի որ մենք ոչինչ չենք հաղթել:
Այո, մենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք, բայց մենք «ոսկե սերունդ» չենք, քանի որ ոչինչ չենք հաղթել: Մենք Ռուսաստանի աշխարհի առաջնության ժամանակ ցույց տվեցինք, որ Բելգիան լավ է խաղում ֆուտբոլ»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Բելգիայի հավաքականը F խմբում վաստակել էր երեք միավոր, զբաղեցրել երրորդ տեղն ու չէր նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:


