Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությանը 2-3 հաշվով։
«Մենք գիտեինք, որ ծանր հանդիպում է լինելու, և առաջին խաղակեսում չխաղացինք այնպես, ինչպես հարկն էր։ Այս մրցաշրջանում մենք շատ ենք անփույթ գոլեր բաց թողել սխալների կամ մինչև վերջ չխաղալու պատճառով։ Երկրորդ խաղակեսում մեր բախտը չբերեց 11-մետրանոցի հարցում։ Հարվածի ժամանակ ցանկանում էի մնալ կենտրոնում, սակայն երբ տեսա, որ գնդակը ձախ է ընթանում, ցատկ կատարեցի։ Չկարողացա հետ մղել գնդակը, և դա խայտառակություն է»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունից հետո մադրիդյան ակումբը 32 միավորով մնաց երկրորդ տեղում և առաջատար կատալոնական «Բարսելոնային» զիջում է 2 միավոր։