Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն համաձայնվել է խաղալ պաշտպանության աջ եզրում:
AS-ի հաղորդմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստն առանձնազրույց է ունեցել գլխավոր մարզիչ Չավիի հետ ու խոստացել, որ անհրաժեշտության դեպքում խաղադաշտ դուրս կգա աջ պաշտպանի դիրքում:
Այնումենայնիվ, կատալոնական ակումբի ղեկավարությունը շարունակում է Ժորդի Ալբային փոխարինողի փնտրտուքները: Մրցաշրջանի ավարտից հետո 34-ամյա լատերալն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Բարսելոնայից»:
Հիշեցնենք, որ Ժյուլ Կունդեն կատալոնական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից և անցկացրած 40 խաղում խփել է 1 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում:


