Logo

Կունդե. «Խաղերի հանդեպ հետաքրքրությունը նվազում է խիտ գրաֆիկի պատճառով»

00:34 / 04.09.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է հանդիպումների խիտ գրաֆիկի մասին, հայտնում է RMC Sport-ը։

«Սրա մասին շատ եմ խոսել ու կարծում եմ` պետք է հաշվի առնել խաղացողների, մարզիչների ու այն մարդկանց կարծիքը, որոնք այս ամենի մի մասն են։

Այն մարդիկ, որոնք ֆուտբոլային ոլորտում են աշխատում, երբեմն դառնում են այս գրաֆիկին զոհ։ Կյանքում, երբ չափից շատ ենք օգտագործում որոշակի առարկաներ, սկսում ենք դրանց չտալ այն կարևորությունը, որին արժանի են։

Հավանաբար, հանդիպումների հանդեպ հետաքրքրությունը նվազում է խիտ գրաֆիկի պատճառով»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ