Կատալոնական «Բարսելոնայի» ու Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գովեստի խոսքեր է ասել ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին:
«Մեսին միշտ թիմի մասնիկն է: Ընդամենը պետք է նրան հատկացնել որևէ խաղային դիրք, տալ տակտիկական հրահանգներ և նա կփայլի:
Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց Արգենտինան, ինչպես նաև Նիդերլանդները պետք է շատ ջանք գործադրեն, որ հեռու գնան Մունդիալում:
Այնուամենայնիվ, Լեոն ունակ է հաշված վայրկյանների ընթացքում բեկել խաղի ընթացքը»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում պայքարից դուրս է թողել ԱՄՆ-ի հավաքականին և քառորդ եզրափակիչում կմրցի Արգենտինա - Ավստրալիա զույգի հաղթողի հետ:


