Logo

Կուկուռելյա. «Նոր պայմանագիրն արդեն ստորագրվել է»

21:14 / 23.08.2025Ֆուտբոլ
null

Եվրոպայի չեմպիոն Մարկ Կուկուռելյան տեղեկացրել է, որ Լոնդոնի «Չելսիի» հետ նոր պայմանագիր է ստորագրել, հաղորդում է BBC Sport-ը։

«Այո՛, նոր պայմանագիրն արդեն ստորագրվել է։ Մենք դա արդեն արել ենք։

Ես շատ ուրախ եմ, ակումբը ինձ վստահություն է տվել, և ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Հուսով եմ՝ հիանալի մրցաշրջան կանցկացնեմ»,- ասել է իսպանացի պաշտպանը:

«Չելսին» Կուկուռելյայի տրանսֆերային իրավունքը ձեռք էր բերել «Բրայթոնից» 2022 թվականի ամռանը 65 միլիոն եվրոյով։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել էր 54 խաղ, խփել է 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ