«Վեսթ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսի գործակալ Ջենիֆեր Մենդելեվիտչը պատմել է, որ ամռանը ֆուտբոլիստը մոտ է եղել «Չելսի» տեղափոխությանը, սակայն գործարքը վերջին պահին ձախողվել է։
«Մենք «Չելսիի» հետ համաձայնության էինք հասել պայմանագրի հարցում։
Կուդուսը նույնիսկ զրուցել էր մարզչի հետ։ Սակայն ի վերջո գործարքը չիրականացավ, քանի որ «Չելսին» ծիծաղելի առաջարկ կատարեց «Այաքսին»,-Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ RMC Sport-ի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստի գործակալը։
Մոհամեդ Կուդուսը տրանսֆերային պատուհանի վերջին օրերին Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվեց լոնդոնյան «Վեսթ Հեմ»։