Logo

Կուբոն Լա Լիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

23:46 / 06.10.2023Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն ճանաչվել է Լա Լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Ճապոնացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիից և Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմից։

22-ամյա Կուբոն Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում։ Ամռանը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» 4 տարվա պայմանագիր էր առաջարկել տաղանդավոր ֆուտբոլիստին, ըստ որի վերջինս տարեկան ստանալու էր 40 միլիոն դոլար աշխատավարձ, սակայն կիսապաշտպանը մերժել է այդ առաջարկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ