«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ասիստ է կատարել Ռաֆինյային և ռեկորդ գրանցել մրցաշարում, հայտնում է Opta-ն։
Կուբարսին 18 տարեկան 77 օրականում դարձել է մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ պաշտպանը, որը գոլային փոխանցում է կատարել։ Նա գերազանցել է բելգիացի լեգենդար պաշտպան Վենսան Կոմպանիի ռեկորդը։ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչը 2004թ. հոկտեմբերին «Անդերլեխտի» կազմում ասիստ էր կատարել 18 տարեկան 193 օրականում։
«Բարսելոնա» - «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը Fast Sports-ի ուղիղ եթերում է։


