ՈՒԵՖԱ-ն Կոսովոյի հավաքականին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել Ռումինիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 5-րդ տուրի խաղում։
Ռումինիայում կայացած հանդիպման ընթացքում հյուրերի ֆուտբոլիստները հեռացել էին խաղադաշտից ու հրաժարվել շարունակել հանդիպումը։ Պատճառը մրցակցի երկրպագուների կողմից սադրանքն էր։ ՈՒԵՖԱ-ն նաև 6 հազար եվրոյով տուգանել էր Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիային։
Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանում (CAS)։