Բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» հայտարարել է «Չելսիի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստայի տեղափոխության մասին:
Uol-ի տվյալներով՝ ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականի դեկտեմբեր:
🐔⚔️ #DiegoCostaNoGalo pic.twitter.com/JKLzdpmVQT
— Atlético 😷 (@Atletico) August 15, 2021
Կոստայի վերջին ակումբը Մադրիդի «Ատլետիկոն» էր, որտեղից հեռացել էր 2020 թվականի դեկտեմբերին:
Հարձակվողն Իսպանիայի և Անգլիայի կրկնակի չեմպիոն է, Եվրոպա լիգայի գավաթակիր («Ատլետիկո»), ՈՒԵՖԱ-ի եռակի սուպերգավաթակիր («Ատլետիկո»), դարձել է նաև Իսպանիայի գավաթակիր, Անգլիայի Լիգայի գավաթակիր: Իսպանիայի ազգային հավաքականում մասնակցել է 24 մրցավեճի՝ խփելով 10 գոլ:
Առանց Մեսիի ու Ռամոսի, բայց ավելի թեժ պայքարով. Լա լիգա 2021/22-ը չի հիասթափեցնի

