Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին մարզական տնօրեն Իգոր Կորնեևը խոսել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին:
«Սպերցյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է և ես չեմ զարմանում, որ մեծ ակումբները հետաքրքրված են նրանով: Նա պետք է ընտրի այնպիսի մարզական նախագիծ, որ կարողանա ընդգրկվել մեկնարկային կազմում»,- Կորնեևի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական և իտալական ակումբների սկաուտները հետևում են Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի խաղին:
Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստ Սպերցյանը 2021 թվականի հուլիսից է խաղում «Կրասնոդարի» գլխավոր թիմում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։