«Կորինտիանսը» պատմության մեջ չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի գավաթակիր։
Մրցաշարի եզրափակիչի պատասխան խաղում Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Վասկո դա Գամային»։ Առաջին մրցավեճում ակումբները գրանցել էին գոլազուրկ ոչ-ոքի։
Սան Պաուլո քաղաքը ներկայացնող ակումբի հաղթական գոլը խփել է Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (55 գոլ) և ասիստենտ (36 գոլային փոխանցում) Մեմֆիս Դեպայը։
«Կորինտիանսը» նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 16 տարի առաջ` 2009 թվականին։
Բրազիլիայի գավաթ, եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Վասկո դա Գամա» - «Կորինտիանս»` 1-2 (առաջին հանդիպումը` 0-0)
Նունու Մորեյրա, 41 - Յուրի Ալբերտո, 18, Մեմֆիս Դեպայ, 63


