Logo

Կորի Գաուֆը Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

13:02 / 05.10.2023Թենիս
null

Պեկինում ընթացող կանանց թենիսի WTA 1000 դասի մրցաշարի 1/8 եզրափակիչում «Մեծ սաղավարտի» ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթող Կորի Գաուֆը պայքարից դուրս թողեց ռուս Վերոնիկա Կուդերմետովային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մրցախաղն ավարտվեց 2 սեթում՝ 7-6, 6-2 հաշվով և տևեց 1 ժամ, 48 րոպե:

Նույն մրցաշարի 1/8 եզրափակիչում ֆրանսիացի թենիսիստուհի, աշխարհի 10-րդ ռակետ Կարոլին Գարսիան 6-3, 6-2 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Անգելինա Կալինինայի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ, 25 րոպե: Քառորդ եզրափակիչում 28-ամյա ֆրանսուհին կմրցի աշխարհի 2-րդ ռակետ, լեհ Իգա Շյոնտեկի հետ:

Հիշեցնենք, որ 19-ամյա Կորի Գաուֆն ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչում հաղթել էր բելառուս Արինա Սաբալենկային:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա