Աշխարհի երրորդ ռակետ Կորի Գաուֆը WTA-ի հետ զրույցում նշել է, որ ցանկանում է կրկին հաղթել «Մեծ սաղավարտի» տիտղոսներ և դառնալ աշխարհի առաջին ռակետ:
«Փոքր տարիքից մի օր աշխարհի լավագույն թենիսիստուհի դառնալու նպատակ եմ ունեցել: Դա եղել է և կա իմ գլխավոր նպատակը: Ցանկանում եմ «Մեծ սաղավարտի» նոր տիտղոսներ նվաճել և դառնալ աշխարհի առաջին ռակետ:
Առայժմ չեմ կարող գոհ լինել այն ամենից, ինչին հասել եմ: Ամեն դեպքում, այդ նպատակին զուգահեռ սկսել եմ ավելի շատ մտածել կյանքի այլ հետաքրքիր կողմերի մասին: Փոքր տարիքում իմ մտքում միայն թենիսն էր»,- ասել է Գաուֆը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող 21-ամյա թենիսիստուհին 1-ական անգամ հաղթել է «Ռոլան Գարոսն» ու US Open-ը:


