Logo

Կորեշկով. «Դժվար է ասել, թե ինչ է հետագայում սպասում Վոլկանովսկիին»

18:09 / 18.02.2024Խառը մենամարտեր
null

Bellator-ի միջին քաշային կարգում (77 կգ) նախկին չեմպիոն Անդրեյ Կորեշկովը մեկնաբանել է ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկիի` UFC 298 մրցաշարում Իսպանիան ներկայացնող վրացի Իլյա Թոփուրիայից կրած պարտությունը.

«Դժվար է ասել, թե ինչ է հետագայում սպասվում Վոլկանովսկիին։ Ամեն ինչ նրա ձեռքում է, սակայն նոկաուտով կրած պարտությունները շատ ծանր են, այդ պատճառով էլ ցավում եմ նրա համար։

Ինչ վերաբերում է Թոփուրիային, սրանք թեթև քաշեր են, որտեղ մարտիկներն արագ են զարգանում։ Նրա տարիքը լավագույնն է` հաջողությունը զարգացնելու համար»,- մեջբերում է Championat.com-ը։

Հիշեցնենք, որ Անահայմում կայացած մրցաշարում 27-ամյա Թոփուրիան երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վոլկանովսկիին։ Վրացի մարտիկը UFC-ում հաղթել է իր բոլոր 15 մենամարտերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ