Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուն պարտվել է հեռուստաշոուի ժամանակ՝ հրաժարվելով նշել մրցակից թիմի անունը:
Ինչպես տեղեկացնում է Der Spiegel-ը, հարցին, թե որ թիմն է 2018/19 մրցաշրջանում հաղթել Բունդեսլիգա 2-ը (այն հաղթել է «Քյոլնը»՝ «Բորուսիայի» սկզբունքային մրցակիցը), երկրպագուն պատասխանել է. «Ոչ, ես չեմ խոսի: Այս կյանքում՝ երբեք: Առանց փողի կմնամ, բայց չեմ պատասխանի այս հարցին», – ասել է երկրպագուն ու կորցրել 500 եվրո:
Dieses vorbildliche Verhalten muss belohnt werden. Lieber Kandidat, melde dich bitte mal bei uns. Unser Hauptsponsor @flatex und wir hätten da was für dich… 😉 https://t.co/wqwbRJfvZU
— Borussia (@borussia) July 28, 2020
Ավելի ուշ երկրպագուին արձագանքել է «Բորուսիան». «Երկրպագուի այսպիսի օրինակելի պահվածքը հատուկ ուշադրության է արժանի: Հարգելի երկրպագու, կապվե՛ք մեզ հետ. մեր հովանավորը ինչ-որ բան ունի ձեզ փոխանցելու», – ասված է հայտարարությունում:

