Logo

ՉԼ. «Կոպենհագենի» և «Բայերի» մարտական ոչ-ոքին, «Բրյուգեն» խոշոր հաշվով հաղթեց «Մոնակոյին»

22:40 / 18.09.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի երրորդ խաղային օրվա առաջին երկու խաղերում «Կոպենհագենը» և Լևերկուզենի «Բայերը» 2-2 հաշիվը գրանցեցին Դանիայում, իսկ բելգիական «Բրյուգեն» տանը 4-1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»:

«Կոպենհագենը» գերմանական գրանդի դեմ խաղում երկու անգամ հաշվի մեջ առջևում էր, սակայն չկարողացավ պահել հաղթական հաշիվը: Դանիական թիմը երկրորդ գոլը բաց թողեց հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին:

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր

«Կոպենհագեն» (Դանիա) - «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)` 2-2

Ջորդան Լարսոն, 9, Ռոբերտ, 86 - Ալեխանդրո Գրիմալդո, 82, Պանտելիս Հացիդիակոս, 90+1 (ինքնագոլ)

«Բրյուգե» (Բելգիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)` 4-1

Նիկոլո Տռեսոլդի, 32, Ռաֆայել Օնյեդիկա, 39, Հանս Վանակեն, 42, Մամադու Դիախոն, 75 - Անսու Ֆատի, 90+1

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ