Logo

Կոպա Ամերիկա. Բրազիլիան գոլ չխփեց, Խամեսի հաղթական ասիստները

10:39 / 25.06.2024Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարը սկսեցին D խմբի թիմերը: Բրազիլիայի հավաքականը խաղային մեծ առավելություն ուներ Կոստա Ռիկայի դեմ մրցավեճում, բայց չկարողացավ գոլ խփել: Գրանցվեց 0-0 հաշիվը:

Առաջին խաղակեսում Մարկինյոսը կարողացել է գրավել մրցակցի դարպասը, սակայն հետագայում մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպանի գոլը:

Խմբի մյուս խաղում Կոլումբիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Պարագվային: Մինչև ընդմիջում երկու գոլային փոխանցում է կատարել բրազիլական «Սան Պաուլուի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, իսկ երկրորդ խաղակեսում անգլիական «Բրայթոնի» պարագվայցի վինգեր Խուլիո Էնսիսոն պատասխանել մեկ գոլով:

Առաջին տուրից հետո Կոլումբիան 3 միավորով դարձավ D խմբի առաջատար: Երկրորդ տուրում բրազիլացիները հունիսի 29-ին կխաղան Պարագվայի հետ, իսկ Կոլումբիայի մրցակիցը կլինի Կոստա Ռիկան։

Կոպա Ամերիկա, D խումբ, առաջին տուր

Բրազիլիա – Կոստա Ռիկա՝ 0-0 (տեսանյութ)

Կոլումբիա – Պարագվայ՝ 2-1 (տեսանյութ)

Դանիել Մունիոս, 32, Ջեֆերսոն Լերմա, 42 – Խուլիո Էնսիսո, 69

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա