Logo

Կոպա Ամերիկա. Մրցավարի օգնականը խաղի ժամանակ ուշագնաց է եղել

13:48 / 26.06.2024Ֆուտբոլ
null

Պերու - Կանադա Կոպա Ամերիկայի խմբային փուլի խաղի ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել: Գլխավոր մրցավարի օգնական Ումբերտո Պանջոյը կորցրել է գիտակցությունը և ընկել է խոտածածկին, հաղորդում է ESPN-ը։

Բժշկական անձնակազմն անմիջապես օգնություն է ցուցաբերել, որից հետո Պանջոյին դաշտից դուրս են բերել պատգարակի վրա:

Ավելի ուշ կատարված հետազոտության ժամանակ պարզվել է, որ մրցավարն արևահարվել է:

Հիշեցնենք, որ այդ խաղում Կանադայի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով: Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվում է ԱՄՆ-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա