«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում «Վիտեսի» դեմ հանդիպումը(3-2), որն առաջինն էր իտալացի մասնագետի համար լոնդոնյան ակումբի ղեկին:
«Կարծում եմ՝ շատ բան պետք է բարելավվի ինչպես թիմային, այնպես էլ անհատական մակարդակով: Մեզ մի քիչ համբերություն է հարկավոր: Մենք աշխատանքներ ենք տանելու ինչպես մարտավարական, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ:
Կարևոր է նաև այն, որ ֆուտբոլիստներն ընկալեն իմ պահանջները: Ես աշխատանքից չեմ վախենում, քանի որ միայն աշխատանքով կարելի է արդյունքի հասնել»,- BBC Sport-ը մեջբերում է Կոնտեի խոսքը: